Պրոֆեսիոնալ լուսանկարչության հեղինակային դասընթաց

Եթե հետաքրքրված ես լուսանկարչությամբ, ուզում ես տիրապետել ամենապահանջված և ամենաստեղծագործ մասնագիտություններից մեկի հմտություններին, ապա իմ այս դասընթացը քեզ համար է:

Հիմնվելով ակադեմիական գիտելիքներիս, տեղական եւ միջազգային ընկերությունների, ճանաչված եւ սիրված արտիստների հետ համագործակցության ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձիս վրա՝ մշակել եմ դասընթացի բացառիկ արդյունավետ ծրագիր, որը ներառում է՝

1. Ֆոտոխցիկի կառուցվածք (թվային ֆոտոխցիկ, դիաֆրագմա, պահաժամ, ISO)
2. Դիաֆրագմա, սրության խորություն։
3. Պահաժամ, ISO, լուսանկարչության բոլոր չափանիշների փոխազդեցություն
4. Էքսպոզիցիա, էքսպոչափում, էքսպոկորեկցիա, էքսպոչափման ձևեր և տեսակներ
5. Սպիտակի բալանս
6. Ֆոկուսավորում, ֆոկուսի ձևեր
7. Ֆայլի տեսակներ
8. Օպտիկա, օպտիկայի տեսակները և օգտագործման եղանակները
9. Գործնական դաս
10. Լուսանկարների քննարկում
11. Գույն, գույնի հոգեբանությունը և ազդեցությունը
12, 13. Կոմպոզիցիա, կոմպոզիցիայի կանոնները, հեռանկարներ, ոսկե հատում, գծեր, ձևաչափեր, ռիթմ
14. Ներդրվող լուսարձակ բլից
15. Լույս, աշխատանք լույսի հետ
16. Լուսային սխեմաներ
17. Լուսային սարքերի օգտագործման եղանակներ
18, 19, 20, 21. Գործնական դաս – աշխատանք լույսի հետ
22. Լուսանկարչության ժանրեր, լուսանկարչության պատմություն
23. Գործնական դաս – Food
24. Գործնական դաս – Product նկարահանում
25. Գործնական դաս – Դիմանկար մոդելի հետ
26. Գործնական դասընթաց – Fashion նկարահանում մոդելի հետ
27. Գործնական դաս – Նկարահանում բացօթյա տարածքում մոդելի հետ
28. Լուսանկարների քննարկում
29. Նկարահանում ստուդիայում մոդելի հետ
30. Լուսանկարների ընտրություն և քննարկում
31, 32. Լուսանկարների մշակում Adobe Photoshop ծրագրի միջոցով, մաշկի մշակում

Դասերի քանակը՝ 32 (4 ամիս)
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 10։
Դասընթացի արժեքը՝ ամսական 70 000 դրամ։
Դասընթացների համար զանգահարել (+374 93) 42 02 85 կամ գրել vigen@mnoyan.com էլ. հասցեին։